10 փետրվարի 2012 - 13:01 AMT
Google-ը կստեղծի տնային երաժշտական համակարգ

Google-ը 2012-ին պատրաստվում է թողարկել սեփական ապրանքանիշի անլար տնային երաժշտական համակարգ: Այդ մասին գրում են Wall Street Journal-ը և New York Times-ը՝ մեջբերելով ընկերության պլանների հետ ծանոթ աղբյուրները:

Android բջջային պլաատֆորմի վրա աշխատող նոր սարքավորումը թույլ կտա ինտերնետից երաժշտություն ներբեռնել և հեռարձակել այն ֆիրմային անլար դինամիկներով: Երաժշտական կոնտենտից բացի համակարգը կարող է փոխանցել նաև տեսագրություն, այն կարելի է կառավարել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների օգնությամբ:

Google-ը մշակում է իր տնային երաժշտական համակարգը մեկուկես տարուց ավելի, իսկ անցյալ տարի գնված Motorola Mobility բջջային էլեկտրոնիկա արտադրողի ակտիվները կօգնեն արագացնել այդ գործընթացը: