10 փետրվարի 2012 - 16:22 AMT
Իսրայելը հաջողությամբ փորձարկել է «Հեց» հակահրթիռային համակարգը

Փետրվարի 10-ի ցերեկը Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Հեց» հակահրթիռային համակարգի հաջող գործարկման մասին:

Այդ փորձարկումների ժամանակ, որոնք իրականացվել են ՑԱՀԱԼ-ի ՌՕՈՒ հետ համատեղ, ինքնաթիռից հրթիռ է գործարկվել: «Հեց» համակարգը «Օրեն նադիր» («Հազվագյուտ մայրի») ռադարի օգնությամբ հայտնաբերել է այդ հրթիռն ու խոցել:

Պաշտպանության նախարարությունից աղբյուրն ասել է, որ այդ փորձարկումներում ստուգվել են «Հեց» համակարգի լրացուցիչ տարրերը, որոնք մշակվել են ամենավերջին շրջանում: