Էլզասի Մյուլուզ քաղաքի կյանքից հիասթափված 34-ամյա բնակիչը ինքնասպան լինելու համար ընտրել էր ոչ այլինչ, քան թռչել Ռեյնի վտակներից մեկի վրայով անցնող կամջրից:
Սակայն նա հաշվի չէր առել, որ զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով գետի ջուրը սառել է: Արդյունքում ձախորդ «ցատկորդը» երջանիկ վայրէջք է կատարել պինդ մակերևույթին` ստանալով միայն մի քանի վնասվածքներ: Շուտով նրան օգնության էին հասել փրկարարները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայում ինքնասպանության խնդիրը բավական լուրջ է: Վիճակագրության համաձայն, ամեն տարի ավելի քան 10 հազար ֆրանսիացիներ կամավոր հաշվեհարդար են տեսնում իրենց հետ` միջինը ժամում մեկ դեպք: Ընդ որում, կատարվում է մոտ 180 հազար ինքնասպանության փորձ: