12 փետրվարի 2012 - 15:44 AMT
Պերուում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Պերուի հարավային հատվածի ափին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 04:28-ին (մսկ 12:28): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իկա քաղաքից 247 կիլոմետր հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը 75,2 կմ խորության վրա էր:

Առայժմ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տվյալներ չկան: