14 փետրվարի 2012 - 16:40 AMT
Լիբերմանը նախազգուշացնում է. Իսրայելն անպատասխան չի թողնի Դելիի և Թբիլիսիի ահաբեկչությունները

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հաջորդ շաբաթ հանդիպելու է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, որը պաշտոնական այցով ժամանելու է Իսրայել:

Երեկ երեկոյան Լիբերմանը զրուցել է Հնդկաստանի և Վրաստանի դեսպանների հետ: Նրա խոսքով, կատարված դեպքերը չեն ընկճել նրանց բարոյական ոգին, այլ ամրապնդել են իրենց պարտականությունները կատարելոււ վճռականությունը:

Երեկ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սոմանահալլի Մալաիա Քրիշնան զանգահարել է Լիբերմանին Նյու Դելիում տեղի ունեցած ահաբեկչության առիթով իր հուզումը հայտնելու համար:

Նյու Դելիում և Թբիլիսիում Իսրայելի դեսպանների վրա հարձակման հետևանքով աշխարհի բոլոր իսրայելական ներկայացուցչություններում անվտանգությունը հասել է ամենաբարձր մակարդակի:

Իսրայելական ԶԼՄ-ներում տված հարցազրույցում Լիբերմանը հայտարարել է, որ հայտնի է, թե ով է կանգնած Դելիի և Թբիլիսիի ահաբեկչությունների ետևում, և Իսրայելն անպատասխան չի թողնի այդ գործողությունները: