14 փետրվարի 2012 - 17:06 AMT
Անդրեյ Սոռոկինը պատրաստ է խթանել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ամրապնդումը

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինին: Բաղդասարյանը շնորհավորել է Սոռոկինին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր փորձով նոր թափ կհաղորդի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը:

Անդրել Սոռոկինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել պարբերական հանդիպումների և քննարկումների միջոցով խթանել տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները և ըստ ամենայնի նպաստել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության հետագա խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ: