14 փետրվարի 2012 - 21:23 AMT
Նիգերիայի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Ռումբ է պայթել Նիգերիայի կենտրոնում գտնվող Քադուն քաղաքում, երեքշաբթի օրը հաղորդել է The Guardian բրիտանական թերթը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա:

Ոստիկանությունից հաղորդել են, որ պայթյունի վայրից ոչ շատ հեռու գտնվող բնակելի թաղամասում ևս մի քանի չպայթած ռումբ է հայտնաբերվել:

Իշխանությունները գտնում են, որ ռումբի պայթյունը կարող էին կազմակերպել «Բոքո հարամ» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները: Խմբավորումը հանդես է գալիս Նիգերիայում աշխարհիկ իշխանության տապալման և շարիաթական պետության հռչակման կողմից, նշում է The Guardian-ը: