15 փետրվարի 2012 - 18:57 AMT
Ապրիլին Գյումրիում մեկնարկելու է «Վերածնունդ» միջազգային IV մրցույթ-փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը` ապրիլի 10-19-ը Գյումրիում կազմակերպում են «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնի նպատակն է խթանել դասական արվեստի հանրայնացումը` հայ և արտերկրի երաժիշտ-կատարողների միջև ստեղծելով փոխհամագործակցության հարթակ:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կանցկացվեն.երաժիշտ-կատարողների միջազգային IV մրցույթը, երիտասարդ կոմպոզիտորների միջազգային I մրցույթը, «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» թեմայով միջազգային VI գիտաժողովը, համերգներ և վարպետության դասեր հայ և օտարերկրյա անվանի երաժիշտների մասնակցությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: