16 փետրվարի 2012 - 16:45 AMT
Իրանն Իսրայելին մեղադրում է սեփական քաղաքացիների հանդեպ ահաբեկչությունների մեջ

Իրանը չի բացառում, որ ահաբեկչական ակտերն ու Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների վրա հարձակման փորձերը, որոնք տեղ են գտել Հնդկաստանում, Վրաստանում և Թայլանդում, կարող էին իսրայելյան հատուկ ծառայությունների սադրանքը լինել: Լրագրողներին նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մուհամմեդ Ռեզա Սաջադին: «Իսրայելցիներն ուզում են իրենց գործողությունները վերագրել Իրանին, ուզում են դա մատուցել որպես պատասխան իրանցի գիտնականների սպանությանը»,- ենթադրել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը ահաբեկչությանն ահաբեկչությամբ չի պատասխանում: «Մենք կպատասխանենք, բայց քաղաքական և տնտեսական ոլորտում»,- հավելել է նա: