16 փետրվարի 2012 - 17:09 AMT
Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը ճանաչվել է Բրիտանիայի հնագույն նվագախումբը

Գովազդային չափանիշների բրիտանական հանձնաժողովը (ASA) հաստատել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի(RLPO)՝ երկրում հնագույնը համարվելու իրավունքը: ASA կայքում նշվում է, որ հավակնություններ են ներկայացվել RLPO կայքում գրությանը, որը, մասնավորապես, հայտնում է, որ նվագախումբը 1840-ից կենտրոնական տեղ է զբաղեցրել Լիվերպուլի մշակութային կյանքում: ASA հաղորդագրությունից հետևում է, որ նվագախումբը ներկայացրել է փաստագրական ապացույցներ, որոնք հաստատում են նրա իրավացիությունը. 1850-ի նամակներ երաժիշտներին հաջորդ սեզոնում ելույթի մասին, ինչպես նաև փաստաթղթեր նրանց հոնորարներ վճարելու մասին: