17 փետրվարի 2012 - 11:54 AMT
«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը Երևանում բացել է Կինոյի սիրահարների երիտասարդական ակումբը

Փետրվարի 14-ին Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնոմ բացվել է Կինոյի սիրահարների երիտասարդական ակումբ: Հատկանշական է, որ ակումբի առաջին նիստին կայացել է հայտնի և սիրված «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի դիտումը՝ նվիրված սիրահարներին օրվան:

Ակումբի կազմակերպիչներն են «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն և Ռուսաց լեզվի աջակցության հայ-ռուսական բարեգործական հիմնադրամը Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության հովանու ներքո:

Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նատալյա Երյոմենկոն ողջունել է նորաթուխ ակումբի ակտիվիստներին՝ Հայաստանի բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողներին: Նա արդի է համարել նման ակումբի ստեղծումը ՌԴ նախագահի «2012-ին Ռուսաստանի Դաշնությունում ռուսաց պատմության տարի անցկացնելու մասին» հրամանի համատեքստում, առաջարկելով ֆիլմերի դիտումների և քննարկումների մեջ ներառել պատմական թեմայով ֆիլմեր:

Հաջորդ դիտումների համար ֆիլմերի ընտրությունն անցկացվելու է Facebook-ում քվեարկության միջոցով, իսկ հաջոդ հանդիպումը կայանալու է ուղիղ մեկ ամիս անց: