17 փետրվարի 2012 - 16:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Եվրոպան Հայաստանին կոչ է անում սովորել նորմալ ընտրություններ անցկացնել

Հայաստանի թիվ մեկ խնդիրը, եվրոպական գործընկերների կարծիքով, հանդիսանում է ժողովրդավարության ամրապնդումը և նորմալ ընտրությունների անցկացումը: Նման հայտարարություն «Ապագայի գործիչներ» համաժողովից հետո, որը փետրվարի 5-11 տեղի է ունեցել Փարիզում, արել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

Այս առնչությամբ նա հավելել է, որ եվրոպական գործընկերները պարտադիր են համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը, իսկ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: «Սակայն «Արևելյան համագործակցությունում» առաջխաղացում ունենալու համար, նախ և առաջ պետք է սովորեք նորմալ ընտրություններ անցկացնել»,-փետրվարի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին եվրոպացի գործընկերների խոսքն է մեջբերել Նռանյանը:

Ընդ որում, նա հավելել է, որ այս կոչն ուղղված է ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմադիրներին, քանի որ ԵՄ սադրանքների չի ենթարկվում որևէ կողմից:

ՖՈՏՈՇԱՐՔ