17 փետրվարի 2012 - 17:13 AMT
Խոսրով Հարությունյան. Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև

Միջազգային և տեղի փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ է ոչ կառավարական կազմակերպությունների, լոբբիստական խմբերի ներգրավվածությունը, այքան արդյունավետ է քաղաքական որոշումների կայացումը:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը:

«Քաղաքացիական հասարակության ակտիվությունը լուրջ հարց է, որը կարևոր դեր է խաղում որակական քաղաքական որոշումներ կայացնելիս»,-հայտարարել է նա, հավելելով, որ Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև:

Այս համատեքստում Հարությունյանը նաև նկատել է, որ այսօր քաղաքացիական հասարակության ակտիվացման հարցը կապված է ՏՏ և սոցկայքերի հետ:

«Սոցկայքերը դարձել են բազմաթիվ քաղաքացիների կայացման վայր և այս տեսանկյունից նրանց նշանակությունը մեծացել է»,-ընդգծել է Հարությունյանը:

Անդրադառնալով Հանրային խորհրդին` նա ասել է, որ այն ունի մեծ խորհրդատվական նշանակություն:

«Հանրային խորհրդի կողմից պետական կառույցներին տարբեր առաջարկությունների ներկայացումը ևս նպաստում է ակտիվության բարձրացմանը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը»,-ամփոփել է նա: