17 փետրվարի 2012 - 17:30 AMT
ՀԱԿ-ը կոչ է անում դադարեցնել կամայականությունները Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների հանդեպ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել` կապված ՀՀ Արդարադատության նախարարությանը բացարձակ ապօրինի կերպով նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության` գրանցման առնչությամբ, ինչը ըստ ընդդիմության, օրենքի ակնհայտ խախտում է:

ՀԱԿ մամուլի ծառայության հաղորդագորությունում ասվում է, որ վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը:

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները: