17 փետրվարի 2012 - 18:10 AMT
Ռուս գիտնականներ. Նոր սառցե շրջանը կարող է սկսվել 2014թ

Ըստ բազմաթիվ գիտնականների աշխարհի կործանման պատճառ կարող է հանդիսանալ գլոբալ տաքացումը. բևեռային սառույցները կհալվեն և կհեղեղեն աշխարհի մերձափնյա քաղաքները: Սակայն ռուս գիտնականները համաձայն չեն այդ մտքին, և համոզված են, որ աշխարհը կործանվելու է ցրտից: Հնարավոր է` դա լինի մեկ տարուց, գրում է Meteoweb-ը:

Հաբիբուլո Աբդուսամատովի կարծիքով, Երկրի վրա երկու տարուց անասելի ցրտեր են սկսվելու: Նոր սառցե շրջանը տևելու է մոտ 2 դար, կարծում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորը, հայտնում է «Վեստին»:

Գիտնականը կարծում է, որ սպասվում է «փոքր սառցե շրջան», սակայն դա դեռ չի նշանակում, որ այն աննկատ է անցնելու: Որպես կանոն ցրտի յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է համաճարակներով, բերքի կորուստով և ժողովուրդների զանգվածային վերաբնակեցումներով, նկատում է գիտնականը: