17 փետրվարի 2012 - 18:16 AMT
Հազարավոր մարդիկ դուրս են եկել սիրիական քաղաքների փողոցներ՝ պահանջելով Բաշար Ասադի հրաժարականը

Սիրիական քաղաքներում ուրբաթ օրը փետրվարի 17-ին տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Գործակալության աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, միայն Դաել քաղաքում ցույցին մասնակցել է 10 հազար մարդ: Շատերը փողոց են դուրս եկել ինտերնետ-ակտիվիստների կոչով:

Ցուցարարների դեմ կիրառվել է ուժ: Դամասկոսում, իրավապաշտպանների հաղորդագրությունների համաձայն, մահացել է մեկ ցուցարար, 12 հոգի վիրավորվել են: