17 փետրվարի 2012 - 18:26 AMT
ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ավստրիացի ուսանողներին Ղարաբաղի խնդիրը

Փետրվարի 16-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում դասախոսությամբ է հանդես եկաել ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` Ավստրիայից ժամանած «Կաթոլիկ ուսանողների միության» անդամների համար` վերջիններիս խնդրանքով: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին:

Պարոն Մնացականյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: