17 փետրվարի 2012 - 19:32 AMT
Սահակաշվիլիի հերթական ադրբեջանամետ ռևերանսը` Ալիևը Վրաստանի համար պատմական անձ է

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր ընդունել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանին և Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևին, ովքեր մասնակցում էին Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա բիզնես-համագումարին:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Սահակաշվիլին ընդգծել է «Ադրբեջանի առանձնահատուկ դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում», բարձր գնահատել վրացա-ադրբեջանական հարաբերությունները` Ադրբեջանի նախագահին «Վրաստանի համար պատմական անձ» կոչելով:

Հանդիպմանը քննարկվել են նաև 3 երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: