18 փետրվարի 2012 - 12:11 AMT
«Բանանցը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում

Երևանի «Բանանցը» փետրվարի 17-ից մինչև մարտի 1-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսում: Մարզումներից բացի մեր թիմը անցկացնելու է նաև ստուգողական երեք հանդիպումներ: Վաղը Լիմասոլ քաղաքում, տեղական ժամանակով ժամը 15:00-ին «Բանանցը» ուժերն է չափելու Ռուսաստանի առաջին լիգայի առաջատար թիմերից մեկի` Սարանսկի «Մորդովիայի» հետ: Երկրորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 23-ին: Ըստ նախնական պայմանավորվածության այդ օրը «Բանանցի» մրցակիցն է լինելու Չինաստանը ներկայացնող «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ:

Հավելենք, որ մրցակիցների և խաղերի անցկացման օրերի հետ կապված հնարավոր են փոփոխություններ, հայտնում է «Բանանցի» պաշտոնական կայքը: