19 փետրվարի 2012 - 15:18 AMT
“Կեսարը պետք է մահանա” ֆիլմը ստացել է կինոփառատոնի գլխավոր “Ոսկե արջ” մրցանակը

Շաբաթ օրն ավարտված Բեռլինյան կինոփառատոնի գլխավոր “Ոսկե արջ” մրցանակին է արժանացել Պաոլո և Վիտտորիո Տավիանի եսղբայրների “Կեսարը պետք է մահանա” ֆիլմը: Կիսադոկումնետալ ֆիլմը պատմում է խիստ ռեժիմի բանտի բանտարկյալների կողմից Շեքսպիրի պիեսի սիրողական բեմադրության մասին, թե ինչպես է դասական սյուժեն աստիճանաբար ձուլվում իրականւթյանը

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար “Արծաթե արջ” մրցանակ է ստացել Քրիստիան Պետցոլդի “Բարբարա” ֆիլմը: Լավագույն սցենարի և ականավոր մշակութային նվաճումների համար մրցանակների են արժանացելհամապատասխանաբար “Արքայական գործ” և “Սպիտակ եղջերվի հովիտ” ֆիլմերը:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Մվանզան կանդական “Ապստամբուհի” ֆիլմի դերի համար: Լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Միկել Բո Ֆելսգաարդը` “Արքայական գործ” ֆիլմի իր դերի համար: Քննադատների համար ամենամեծ հետաքրքրություն առաջացնող ֆիլմը կիսահամր, սև-սպիտակ “Տաբու” ֆիլմն է: Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեի “Շաբաթ օրը” ֆիլմը, որը ներկայացվել է հիմնական մրցույթին, մրցանակաների չի արժանացել: