Իրանը ծրագրում է ընդլայնել իր միջուկային ծրագիրը, Ֆորդոյի ստորգետնյա բունկերներում տեղադրելով ուրանի հարստացման հազարավոր նոր ցենտրիֆուգեր: Այս մասին, հղելով Վիեննայի պաշտոնական աղբյուրները, հայտնում է BBC-ն: Աղբյուրների տվյալներով, նոր սերնդի ցենտրիֆուգերը գրեթե պատրաստ են շահագործման: Սակայն դրանց տեղադրման մասին հստակ ինֆորմացիա առայժմ չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
BBC-ն ընդգծում է, որ ՄԱԳԱՏԷ-ում այս թեմայով մեկնաբանություններ առայժմ չեն արվում: Ֆորդոյի միջուկային օբյեկտի գոյության մասին ՄԱԳԱՏԷ-ին պաշժտոնապես տեղեկացվել է 2009թ սեպտեմբերին: Այս տարվա հունվարին Իրանը սկսել է այնտեղ ուրանի հարստացման աշխատանքները:
Նատազում հունվարի 15 տեղադրվել և շահագործման է հանձնվել ուրանի հարստացման նոր սերնդի ցենտրիֆուգերի կասկադը:
Իրանի պաշտոնյաները նշում են, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և դրա ռազմական բնույթի մասին տեղեկություններն անհիմն են: