
Ֆինլանդիայից Հայաստան է վերադարձել հրաձգության հավաքականը: Հայ մարզիկները մասնակցել են Եվրոպայի ձմեռային մրցաշարին: Նորայր Բախտամյանը, ով արդեն ապահովել է իր մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերին, 679.6 միավորներով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Բախտամյանը խոստովանել է, որ բավականին ժամանակ չուներ, որպեսզի նախապատրաստվեր մրցաշարին: «Ապրիլից Անգլիայում, Մյունխենում և Միլանում կմասնակցեմ հրաձգության աշխարհի գավաթի փուլերին: Ապա կմասնակցեմ ուսումնամարզական հավաքի և կմեկնեմ Լոնդոն: Օլիմպիական խաղերին լրջորեն եմ տրամադրված և իմ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ պատրաստել ենք լուրջ նախապատրաստական ծրագիր»,-խոստովանել է Բախտամյանը: