
ՀԱՄԱՍ շարժումը Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) առաջնորդ Մահմուդ Աբասին չորս պայմաններ է առաջադրել միասնական կառավարությունում հանդես գալու համար, հինգշաբթի օրը հաղորդել են եգիպտական ԶԼՄ-ները, մեջբերելով շարժման ղեկավարության ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բոլոր պայմանները Դոհայում «ազգային միասնության կառավարություն» ստեղծելու մասին համաձայնագրի լրացումն են, որը պետք է գլխավորի հենց Աբասը»,- բացատրել է ՀԱՄԱՍ ղեկավարությունը:
ՀԱՄԱՍ պայմանները կներկայացվեն ՊԱԿ առաջնորդին տասնյակից ավել պաղեստինական խմբավորումների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը կայանալու է հինգշաբթի օրը Կահիրեում: