24 փետրվարի 2012 - 10:35 AMT
Օբաման ժողովրդականությամբ պարտվում է գլխավոր թեկնածուներից մեկին` Միթ Ռոմնիին

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ժողովրդականությամբ պարտվում է Հանրապետական կուսակցությունից նախագահական պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկին` Միթ Ռոմնիին: Այդպիսին են Գելլափի ինստիտուտի կողմից անցկացված սոցիալական հարցման արդյունքները, ասվում է կազմակերպության կայքում տեղ գտած հաղորդագրության մեջ: Հետազոտության կազմակերպիչները փետրվարի 16-19 մարդկանց ուղղել են «ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր» հարցը: Եթե Ռոմնին ընտրություններում հանրապետականներից թեկնածու դառնա, նրա օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 50 տոկոսը, Օբամայի օգտին` 46 տոկոսը:

Ընդ որում, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը մյուս հանրապետական Ռիք Սանտորումից առաջ է: Եթե Օբաման ընտրություններում մրցի նրա հետ, ապա կարող է ստանալ ձայների 49 տոկոսը, մինչդեռ հանրապետականը` 48 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: