24 փետրվարի 2012 - 16:36 AMT
ՀՀ-ում Իրանի դեսպանը խորհուրդ է տալիս Ադրբեջանին ընկերոջ պատկեր ունեցողներին չընդունել որպես իրական բարեկամներ

«Ես խորհուրդ կտայի Ադրբեջանին ընկերոջ կերպար ունեցող բոլոր մարդկանց չընդունել որպես իրական բարեկամներ»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարություններն ահաբեկչական խմբավորումներ բացահայտելու մասին, որոնք գործում են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ:

Ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը՝ դեսպանը հայտարարել է. «Պատմությունը ցույց է տվել, որ սիոնիստական ռեժիմը երբեք բարեկամական չի եղել ոչ մեկի հետ: Դա սադրանք է»: