Մեծ Բրիտանիան հուսով է, որ Թունիսում կայացած «Սիրիայի բարեկամների» խորհրդաժողովում համաձայնեցված քայլերը Սիրիայի ընդդիմությանն աջակցելու վերաբերյալ կնպաստեն նրա հզորացմանը, լրագրողներին է հայտարարել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ուիլյամ Հեյգը գոհունակություն է հայտնել այն առաջընթացի վերաբերյալ, որը նկատվում է սիրիացի ընդդիմադիրների գործունեության մեջ, նշելով սակայն, որ «անշուշտ, Սիրիայի ազգային խորհուրդը ոչ մի տարածք չի վերահսկում Սիրիայի տարածքում: Դա արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որ մենք անցյալ տարի տեսանք Լիբիայում»,-ասել է բրիտանացի նախարարը: