26 փետրվարի 2012 - 15:14 AMT
Արցախի եվրոպական կենտրոն. Բունդեսթագում Խոջալուի վերաբերյալ հանրագիր գոյություն չունի

Ադրբեջանական լրատվամիջոցները համառորեն տեղեկատվություն են տարածում այն մասին, որ ԳՖՀ Բունդեսթագի հանրագրային կոմիտեն, իբր, Խոջալուում զանգվածային սպանությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանրագիր է ընդունել:

Սակայն Արցախի եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այդ տեղեկատվությունը կեղծ է: «Բունդեսթագի բոլոր հանրագրերը «թափանցիկ» են. դա ԳՖՀ Խորհրդարանի գործունեության սկզբունքն է: Մենք դիտել ենք ?Բունդեսթագի կայքը: Այսօրվա դրությամբ (26.02.2012) Խոջալուի վերաբերյալ հանրագրեր չկան»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնի ներկայացուցիչները ադրբեջանցիներին խորհուրդ են տվել զգոն լինել և ծանոթանալ Խոջալուի իրադարձությունների մասին այլընտրանքային գրականությանն ու տեղեկատվությանը: «Խոջալուի բնակչությանն օգտագործելով որպես գործիք՝ նրանք չարիք են սերմանում ադրբեջանցիների և հայերի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ: