27 փետրվարի 2012 - 16:58 AMT
The Times. Թուրքիան գաղտնի օգնում է Բաշար Ասադի ռեժիմին

Սիրիական իշխանությունները պաշտպանական արդյունաբերության համար սարքավորումներ են ստանում Թուրքիայից՝ չնայած գործող պատժամիջոցներին: Այդ մասին փետրվարի 27-ին գրում է The Times թերթը՝ մեջբերելով մերձարևելյան հատուկ ծառայություններում գտնվող աղբյուրը:

Հրապարակային ելույթներում Թուրքիայի ղեկավարներն աջակցում են սիրիացի ապստամբներին, ովքեր պահանջում են Բաշար Ասադի հրհաժարականը, սակյան նրանք, հատուկ ծառայությունների տվյալներով, թույլ են տալիս ռազմական ապրանքների տարանցումը Սիրիա Իրանից, Չինաստանից և այլ երկրներից:

«Մենք չենք կարծում, որ թուրքական կառավարությունը բացահայտորեն սատարում է զենքի վաճառքին, բայց որոշ պաշտոնյաներ գիտեն դրա մասին: Նրանք ուղղակի աչք են փակում դրա վրա»,- ասել է աղբյուրը The Times-ին: