28 փետրվարի 2012 - 17:39 AMT
MTV-ն թողարկել է MTV Under The Thumb բջջային ծրագիրը

Բարսելոնայում ընթացող Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ MTV Mobile-ը ներկայացրել է նոր բջջային հեռուստատեսության ծրագիր՝ MTV Under The Thumb անվանմամբ։

Այս ծրագիրն առաջարկում է MTV-ի բովանդակությունը սոցիալական հնարավորություններով՝ ընկերների հետ զրույց վարելու (չաթ) և միևնույն ժամանակ հոլովակ դիտելու։

Օգտագործողները կարող են նաև իրենց սիրելի հաղորդումները կիսել Facebook-ում։

Ծրագիրն անվճար է, սակայն ներբեռնումից հետո բովանդակությունից օգտվելու համար կան մի քանի մակարդակներ՝ Tiny Thumb անվճար մակարդակը, Super Thumb-ը ամսական վճարով՝ 2,99 եվրո և Ultra Thumb-ը, որը թույլ է տալիս օգտագործողներին դիտել բոլոր հաղորդումները։

Ծրագիրը հասանելի է թե՛ Android և թե՛ iOS սարքերի համար։