28 փետրվարի 2012 - 20:49 AMT
Թեհրան. Արևմուտքը հովանավորում է ահաբեկչությունը, որի զոհն է Իրանը

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության զոհն է, իսկ արևմտյան երկրները հովանավորում են այդ չարաբաստիկ երևույթը: Ալի Աքբար Սալեհին, ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, ընդգծել է, որ Իրանն ինքն է ահաբեկչական խմբավորումների զոհը դարձել, իրանցի գիտնականներին տանջալից մահվան են դատապարտել օտար պետությունների աջակցությունը ստացող ահաբեկիչները, արևմտյան կառավարությունները հովանովորում են Իրանի դեմ հանդես եկող ահաբեկիչներին:

Իրանի հանդեպ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների հաշվով Սալեհին ասել է, որ Ամերիկան և նրա դաշնակիցները պատժամիջոցներն օգտագործում են որպես Իրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու լծակ: