28 փետրվարի 2012 - 21:20 AMT
Քեթրին Էշթոնն օժանդակում է Եվրոպական Միությանն անդամակցելու` Սերբիայի ձգտմանը

Եվրամիության արտաքին քաղաքականության գծով համակարգող Քեթրին Էշթոնը օժանդակում է Եվրոպական Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու` Սերբիայի ձգտմանը, հաղորդում է BBC-ն:

Անցյալ շաբաթ Բելգրադը մի շարք զիջումների գնաց Կոսովոյի առնչությամբ, որը միակողմանի կարգով հայտարարել է Սերբիայից իր անկախության մասին: Սպասվում է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները Բրյուսելում պետք է շուտով հանդես գան Սերբիայի վերաբերյալ հայտարարությամբ: Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ բանակցություններից հետո դրական որոշման համոզմունք է հայտնել: