29 փետրվարի 2012 - 20:53 AMT
ԵՄ-ն ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը

Ճգնաժամը ԵՄ-ում չի անդրադառնա գործընկեր երկրների հետ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման վրա: Այդ մասին հայտնել է ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Եվրահանձնակատարը հայտնել է, որ Եվրամիությունը ոչ միայն չի կրճատի, այլև ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը 2012-2013 թվականներին:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: