5 փետրվարի 2004 - 20:45 AMT
ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Նախնական տվյալներով, 2003 թվականին Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում արձանագրվել է արտադրության ծավալների 35-տոկոսանոց աճ: Դրամային արտահայտմամբ արտադրվել է 260 մլն դոլարի արտադրանք: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության թանկարժեք քարերի եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը, բնագավառի խոշոր ընկերություններն արդեն հասել են իրենց արտադրողականության գագաթնակետին: Նրա խոսքերով, բնագավառի հետագա աճը կապահովվի նոր ձեռնարկությունների բացման հաշվին: Այդպես, 2004 թվականի կեսերին Հայաստանում կհիմնվի նոր ոսկերչական ընկերություն` 1000 աշխատատեղով: