Աշխարհի առաջին և երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը կփորձեն գրանցվել Գինեսների ռեկորդների գրքում որպես ամենահաճախելի թենիսի խաղի մասնակիցներ: 2012թ. հուլիսի 14-ին նրանք կհանդիպեն «Սանտյագո Բերնաբեի» ֆուտբոլային մարզադաշտում, որտեղ իր խաղերն է անցկացնում Մադրիդի «Ռեալը»:
«Ռեալի» ղեկավարությունը որոշել է տոմսեր վաճառել Նադալ-Ֆեդերեր խաղի համար ցածր գներով: Մարզադաշտը տանում է մոտ 85,5 հազար հանդիսատեսներ: Բացի այդ, կտեղադրվեն լրացուցիչ աթոռներ:
Կորտը կկառուցվի մարզադաշտի մեջտեղում:
Նադալ-Ֆեդերեր հանդիպումը նվիրված է Մադրիդի «Ռեալի» 110-ամյակին: Ակումբն իր ծննդյան օրը նշում է մարտի 6-ին: