ԱՄՆ խոշորագույն բանկերը խնդրում են Դաշնային պահեստային համակարգի (ԴՊՀ) ղեկավարությանը սահմանափակել սթրես-թեստերի ցուցանիշների հրապարակումները, որոնք անցկացվել են հունվարին: Բանկերը նշում են, որ լիովին բացահայտումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, գրում է The Wall Street Journal-ը:
2 ամիս առաջ 19 խոշորագույն ֆինանսական կազմակերպություններ ԴՊՀ-ին ներկայացրել են տվյալներ, որոնք ցուցադրում են համաշխարհային տնտեսությունում լուրջ շոկերին դիմակայելու կարողությունը: Այդ սթրես-թեստերի արդյունքները հայտնի կլինեն այս շաբաթ:
«Ավելի մանրամասն տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել զգալի ռիսկի ֆինանսական կազմակերպությունների և ֆոնդային շուկայի համար»,- նշվում է նամակում:
Իշխանություններն առայժմ ցույց չեն տալիս, որ պատրաստ են լսել բանկերի խնդրանքը: