6 մարտի 2012 - 11:06 AMT
Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները Ցեղասպանության մասին օրինագծի պատճառով

Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները որոնք ընդունվեցին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է Today's Zaman-ը: Ըստ նրա, այս օրենքը քննարկվել է կառավարության նիստում, Առինչը ողջունել է նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը, որտեղ ասվում է, որ օրենքը ոչ սահմանադրական է և խախտում է խոսքի ազատությունը: Ըստ փոխվարչապետի, նիստում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: