14 փետրվարի 2004 - 17:51 AMT
ԹԲԻԼԻՍԻՆ ԱԶԱՏԵԼ Է ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրի հինգ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պաշտոնաթողությունը: Պարտականությունների կատարումից ազատվել են Գերմանիայում եւ Լեհաստանում Վրաստանի դեսպան Կոտե Գաբաշվիլին, Հայաստանում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, Իսրայելում` Ռեւազ Գաչիչիլաձեն, Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Չոգովաձեն: Մոտ ժամանակներս նախագահը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի վերոհիշյալ երկրներում Վրաստանի դեսպանների պաշտոնների նոր թեկնածությունները: