7 մարտի 2012 - 15:07 AMT
Կառավարությունը մերժել է հեռավոր շրջանների բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախաձեռնությունը

ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում մերժել է պատգամավոր Ռուզան Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված`«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում տնտեսական գործունեության արդյունքում ստացած եկամուտների մասով սահմանել շահութահարկի գումարի նվազեցման արտոնություն` առաջին հինգ տարիների համար 100 տոկոսի, իսկ հետագա հինգ տարիների համար` 50 տոկոսի չափով:

Ինչպես հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նման հարկային արտոնությունները կստեղծեն հարկումից խուսափելու լուրջ հնարավորություններ;