7 մարտի 2012 - 21:46 AMT
Մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային միջնորդների «քառյակը» մարտի 12-ին կհավաքվի Նյու Յորքում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային միջնորդների «քառյակի» հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 12-ին Նյու Յորքում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության բաժինը:

«Մարտի 12-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության վերաբերյալ նախարարական նիստի ժամանակ տեղի կունենան մերձավորարևելյան «քառյակի» մասնակիցների (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) խորհրդատվություններ: Այս միջոցառման անցկացման նախաձեռնությամբ Ռուսաստանը հանդես էր եկել դեռևս 2012թ. հունվարին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: