9 մարտի 2012 - 16:12 AMT
ՄՃԽ-ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվո պահպանելն «անընդունելի» է

Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը «ընդունելի տարբերակ չէ», The International Herald Tribune-ի հոդվածում գրում է Միջազգային ճգնաժանային խմբի (ՄՃԽ) Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լոուրենս Շիտսը: «Փոխզիջման հասնելը հնարավոր է միայն միջազգային ճնշումն ավելացնելու ճանապարհով: Եթե դա տեղի չունենա, մենք կարող ենք բռնության ևս մեկ պտույտի ականատեսը դառնալ »,- գրել է Շիտսը:

Նա նաև դիմել է հրադադարի ռեժիմի հարցին, մասնավորապես նշելով. «Չնայած «հրադադարին», շփման գծում կրակոցների հետևանքով տարեկան մահանում և վիրավորվում են տասնյակ մարդիկ»: