9 մարտի 2012 - 16:25 AMT
Փրկարարները օգնություն են ցուցաբերել Երևանի բնակչին, որը բարձրացել էր շենքի տանիք ու վատ զգացել

Մարտի 9-ին, ժամը 11.48-ին «1-03» ծառայությունից արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դուրյան փողոցի թիվ 4 տան տանիքում վատացել է բնակչի ինքնազգացողությունը:

Բժիշկների կողմից անձին ցուցաբերվել է բուժօգնություն, սակայն տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը:

Փրկարարները տուժած` 1953 թ. ծնված Արամայիս Ղազարյանին իջեցրել են տանիքից, այնուհետև շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: