12 մարտի 2012 - 12:44 AMT
Փորձագետ. Ռուսաստանը կշարունակի Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել, սակայն Սարգսյանը Քոչարյանը չէ

Հայկական իշխանությունները խոստացել են ավելի որակյալ ընտրություններ անցկացնել, քան Ռուսաստանում: Այս մասին մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` ընդգծելով, որ եթե Հայաստանում ընտրությունները Ռուսաստանի համեմատ ավելի լավ չանցնեն, դիմակայություն կսկսվի իշխող կոալիցիայի մեջ:

«Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում հակամարտությունը չի լինի ընդդիմության և իշխանությունների միջև»,-ասել է նա:

Ըստ Կիրակոսյանի, Ռուսաստանը կշարունակի Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել, սակայն ոչինչ չի ստացվի, քանի որ Սարգսյանը Քոչարյանը չէ:

Նա նաև հավելել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայումս բարձր մակարդակում է, որը պետք է պահպանել: «Եթե Հայաստանում ընտրությունները թափանցիկությամբ չտարբերվեն 2008թ ընտրություններից, հասարակությունը պետք է զգուշանա, քանի որ իշխանություն ներթափանցելու օլիգարխների փորձը հաջողությամբ կպսակվի, ինչն անդառնալի հետևանքների կհանգեցնի»,-ասել է քաղաքգետը: