12 մարտի 2012 - 16:24 AMT
Բորդյուժա. Բավքի սպառազինումը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

«Մենք այսօր աշխատում ենք ՀԱՊԿ հետագա գործողությունների ռազմավարության վրա, Հայաստանի ղեկավարությունը լրջորեն շահագրգռված է երկրի անվտանգության ապահովման հարցում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հայաստանի մակարդակը զգալիորեն բարձրացել է, սա 90-ականների երկիրը չէ, նշել է Բորդյուժան, հավելելով, որ Հայաստանը հսկայական քայլ է կատարել առաջ զարգացման մակարդակում, աճել է նաև սեփական սահմանների պաշտպանությանն ուղղված ռազմական ներուժի մակարդակը:Բորդյուժան նշել է, որ այսօր ՀԱՊԿ շրջանակներում քննարկվել են հետագա գործողությունների ծրագրերը, մասնավորապես՝ ռազմական համագործակցություն, ՌԴ միջուկային զենքին վերաբերող հարցեր, թմրամոլության դեմ պայքարի արդյունավետություն, ԶԼՄ-ների գործունեություն:

Հայաստանը հատուկ կարգավիճակ ունի ՀԱՊԿ-ում, քանի որ սահմանակից չէ ՀԱՊԿ մյուս պետություններին, ավելին մեկուսացված է արտաքին աշխարհից ու տարածքային հակամարտություններ ունի», ասել է նա

Բորդյուժան նաև անդրադարձել է Ադրբեջանի սպառազինման հարցին՝ նշելով, որ զենք ձեռք բերելը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: Նա հավելել է, որ զենքի կուտակումը ղարաբաղյան հակամարտության գոտում չի նպաստում նրա հանգուցալուծմանը: