12 մարտի 2012 - 18:31 AMT
Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել 5 ջավախքցիների

Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորների թեկնածուների պաշտոնական առաջադրման մեկնարկի հետ կապված: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի միպալատանի խորհրդարանում, որտեղ կա ընդամենը 131 պատգամավորական աթոռ, թեկնածուներն առաջադրվելու են համամասնական և մաժորիտար համակարգերով, 90 պատգամավորներ ընտրվելու են կուսակցական ցուցակներով, 41-ը՝ մաժորիտար համակարգով: Հաշվի առնելով այդ հանգամանքը մենք կոչ ենք անում Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների թեկնածու առաջադրել առնվազն 5 ջավախքցիների:

Մենք կարծում ենք, որ այդ թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում պետք է հայտարարեն ջավախքցիներին հուզող հարցերի մասին: Մասնավորապես, դրանք են. Սամցխե-Ջավախք-Ցալկայում բնակվող հայազգի բնակիչների համար երկրորդ քաղաքացիության հեշտացված ստանալը, Սամցխե-Ջավախք-Ցալկայում կայունության, ազգամիջյան խաղաղության և համաձայնության ձեռքբերումը և պահպանումը, ազգային մշակույթի և հայոց լեզվի զարգացմանն աջակցելը և այլն»: