12 մարտի 2012 - 19:49 AMT
Իտալացիները գտել են դա Վինչիի կորած որմնանկարը

Մարտի 12-ին իտալացի մասնագետների խումբը հայտարարել է, որ Ֆլորենցիայում Պալացիո Վեքիոյում հայտնաբերվել է չորս դար առաջ կորած «Անգյարիի ճակատամարտը» որմնանկարը, հաղորդում է BBC-ն:

Հետազոտողները ենթադրում են, որ նկարը գտնվում է Ջորջո Վազարիի «Մարչիանոյի ճակատամարտը» որմնանկարի տակ: Ավելի վաղ, նրանք Վազարիի որմնանկարի ետևում հատուկ սարք են տեղադրել նյութից նմուշ վերցնելու համար, որը, նրանց կարծիքով, նկարի հատված է:

Ստացված սև գույնի նյութը քիմիական բաղադրությամբ նման է եղել պիգմենտին, որը դա Վինչին օգտագործել է այլ աշխատանքներում, ինչպիսին է, օրինակ, «Մոնա Լիզան»: Հետազոտողները համոզված են, որ «ճիշտ տեղում են որոնում»: