12 մարտի 2012 - 20:02 AMT
Մարտի 13-ին կմեկնարկեն Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված միջոցառումները

Մարտի 13-ին Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում կմեկնարկեն հայ անվանի գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները թանգարանի բակից Մաշտոց պողոտայով և Սայաթ-Նովա փողոցով քայլերթով կընթանան դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ ելույթներ կունենան, կասմունքեն մտավորականներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ:

Այնուհետև հանդիսությունները կշարունակվեն Չարենցի տուն-թանգարանում, որտեղ կբացվի «Եղիշե Չարենց` դիմանկարների շարք» ցուցահանդեսը: