13 մարտի 2012 - 14:05 AMT
Վրաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ իրական երկխոսություն սկսել

Վրաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ իրական երկխոսություն սկսել: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: «Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը և ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բազմիցս ասել են, որ խնդիր ունեն վրացական իշխանության, այլ ոչ թե վրաց ժողովրդի հետ: Բոլոր այդ հայտարարությունները միշտ ցինիկ են թվացել օկուպացիայի, էթնիկական զտումների և վրացիների հանդեպ հալածանքների պայմաններում: Վերջերս Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված որոշումը արտոնագրային ռեժիմը միակողմանի կարգով չեղյալ հայտարարելու մասին ՌԴ-ին հնարավորություն ընձեռեց, որպեսզի վերջինս նույնպես չեղյալ հայտարարի արտոնագրերը: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն բանակցային գործընթացն ավարտելուց հետո, և այդ բանակցությունները վերաբերում են դեօկուպացիային, փախստականների վերադարձին և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքին»,- հայտնել է Մանջգալաձեն` հավելելով, որ «Վրաստանում կարող է լինել Ռուսաստանի միայն մեկ դեսպանատուն, այլ ոչ երեք, ինչպես ցանկանում է Ռուսաստանի Դաշնությունը»: