13 մարտի 2012 - 19:00 AMT
Արթուր Ալիքսանյան. Ես շատ ուրախ և հպարտ էի, որ կարողացա իմ երկրի համար ոսկե մեդալ նվաճել (Վիդեո)

Հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով վերջերս Բելգրադի Եվրոպայի առաջնությանը հավասարը չի ունեցել և նվաճել է ոսկե մեդալ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ շատ ուրախ է մեծահասակների կազմում նվաճած առաջին մեդալի համար; «Ես շատ ուրախ և հպարտ էի, որ կարողացա իմ երկրի համար ոսկե մեդալ նվաճել: Առաջնությունն ինձ համար բավականին հաջող էր, ամենաբարդը 1/8 եզրափակիչն էր, որտեղ պայքարում էի ուկրաինացի Սերգի Ռուտենկոյի դեմ, սակայն երկու շրջաններում էլ կարողացա հաղթել»,-ասել է Ալեքսանյանը:

2011թ Եվրոպայի առաջնությանը Ալեքսանյանը հասել էր մինչև եզրափակիչ, սակայն նվաճել էր արծաթե մեդալ: Ըստ նրա, մեկ տարվա ըբնթացքում նա ջանասիրաբար աշխատել է իր սխալների վրա: «Կարծում եմ, կկարողանամ լավ հանդես գալ վարկանիշային մրցաշարերին և նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հուսով եմ, որ հենց առաջին մրցաշարում կկարողանամ վարկանիշ ձեռք բերել»,-հավելել է ըմբիշը: