14 մարտի 2012 - 20:42 AMT
Լիբանանի նախագահը և Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը Բեյրութում Իրանի նախագահի խորհրդականի հետ հանդիպման ընթացքում շեշտը դրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի հարաբերությունների ընդլայնման վրա:

Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Ընդգծվել է, որ եթե Սիրիային հարված հասցվի, ապա դրանից նախ և առաջ օգուտ կքաղի Իսրայելի սիոնիստական ռեժիմը: Սուլեյմանի կարծիքով, արաբական պետությունները պետք է շարունակեն տարածաշրջանի պետությունների հետաքրքրություններն արտացոլող քաղաքականություն վարել:

Իրանը և Լիբանանը, որպես սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի առաջավորներ, պետք է համագործակցեն և բանակցություններ անցկացնեն, հայտնում է iran.ru-ն: