
Սիրիայում 1,4 մլն մարդու սով է սպառնում: Նման տվյալներ է բերել ՄԱԿ Գյուղատնտեսական սննդի կազմակերպությունը (Food and Agricultural Organisation - FАО), հայտնում է France 24-ը:
«2011թ. մարտից չդադարող անկարգությունները լուրջ մտահոգություն են առաջացնում սննդի անվտանգության առումով, հատկապես ռիսկային խմբերում»,-ասվում է հայտարարության մեջ: Ռիսկային են համարվում Հոմսի, Համի, Դամասկոսի, Դերաայի, Իդլիբի բնակիչները, հայտնում է ՌԲԿ-ն:
Որպես հետևանք, 2011 հուլիսից դեկտեմբեր սննդամթրեքի գների կտրուկ աճ է արձանագրվել:
Այս պահի դրությամբ FАО-ն Սննդի համաշխարհային կազմակերպության (World Food Programme) աջակցությամբ հումանիտար օգնություն է ցուցաբերում Սիրիային: